Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com – ը, ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Սամվել Թ.-ի վարած Nissan X-Trail մակնիշի և 35-ամյա Սերժիկ Ս.-ի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ն էլ բախվել է երկաթե գովազգային վահանակին:
Nissan-ի ուղևորներ Երևանի բնակիչներ 32-ամյա Հրանուշ Ա.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 3-ամյա Սյունե Թ.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: