ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան սոցցանցերում լուսանկար է հրապարակել 71-ամյա պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնի հետ։ Կադրում զույգը գրկախառնված է և ժպտում է միմյանց։ Համացանցային օգտատերերը միանգամից կասկածել են դաշնակահարուհուն տարեց կինոգործչի հետ սիրավեպ սկսելու ցանկության մեջ։
Dni.ru-ն նշում է, որ Ռուդինշտեյնը երրորդ ամուսնության մեջ է գտնվում, սակայն դա Վիտալինային կարծես թե չի հուզում։Ավելի վաղ Ռուդինշտեյնի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի միջև կոնֆլիկտ էր տեղի ունեցել Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» ծրագրի տաղավարում։
Ռուդինշտեյնը հայտարարել էր, որ տեսել է, թե ինչպես է Վիտալինան օդանավակայնում կանգնած բանկոմատի մոտ՝ Ջիգարխանյանի փողերով։ Վիտալինան ի պատասխան հարվածել էր կինոպրոդյուսերի ճակատին։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am