Սպանություն Երևանում. հյուր եկած ՌԴ քաղաքացուն դանակի մի քանի հարվածով սպանել են․ հայտնի է պատճառը

Այսօր` հոկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որ ժամանակ մի քաղաքացու դանակահարել են։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.