Դիտարկում ենք ժամանցի վայրեր` համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը։
Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հիմա դրա վրա աշխատում ենք, հավաքագրում ենք փորձը, թե կարգավորման մեխանիզմներն ինչպիսին պետք է լինեն:
Նախնական նախագիծը առաջիկայում` երկու շաբաթվա ընթացքում կլինի»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։