Լիբանանում վառելիքի պակասի պատճառով երկու խոշոր էլեկտրակայանները՝ Ալ Զահրանին և Դեյր Ամմարը, դադարեցրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին հաղորդում է Tehran Times-ը:
Պետական էլեկտրաէներգետիկ ընկերությունը փորձում է կարգավորել իրավիճակը՝ օգտագործելով պաշտպանության նախարարության պահուստները: Այդուհանդերձ, էլեկտրաէներգիայի անջատումը կարող է տևել մի քանի օր:
Լիբանանի կառավարությունն արտարժույթ չունի վառելիքի դիմաց վճարելու համար: Նավթով ու գազով բեռնված նավերը հրաժարվում են երկրի նավահանգիստներ մտնել, մինչև չստանան գումարը, ընդ որում՝ միայն ԱՄՆ դոլարով: