Մարտակերտի քաղաքապետ Միքայել Գյուրջյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել դեպքից, որ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից Արցախի 55-ամյա քաղաքացի է սպանվել։
«Հողն էր վարում՝ գարի ցանելու համար: Ռուսը կողքը նստած՝ սպանել են: Կրակել են մեր հողերի ուղղությամբ: Սահմանից մինչև այդ հատված հեռավորությունը 1-2 կիլոմետր է մոտավորապես»,- ասել է նա՝ նշելով, թե ռուս խաղաղապահ զորքերի մի քանի ներկայացուցիչներ այդ տարածքում են եղել: «Խաղաղապահներից մեկը նստած է եղել տրակտորում: 5-6 հոգի տարածքում են եղել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում