Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնում

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է:

Հոկտեմբերի 8-13-ը ընկած ժամանակահատվածում, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում, օդի ջերմաստիճանը աստիճանաբար հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով, հոկտեմբերի 13-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +25․․․+26 աստիճանի»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.