Հեռախոսազանգով դուրս է հրավիրել եւ կրակել...

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Համազասպ Ղազախեցյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի մարտի 23-ին, ժամը 10:40-ին, ավտոմեքենայով, ժամանել է Սամվել Մաթևոսյանի բնակության վայր՝ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի բակ, հեռախո-սազանգով դուրս հրավիրել նրան և ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր հետ նախապես վերցրած որսորդական հրացանով նշյալ ավտոմեքենայի սրահից 2 անգամ կրակոցներ է արձակել շքամուտքի նախաշեմին հասած Սամվել Մաթևոսյանի կենսական կարևոր օրգանների, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.