Վախճանվել է դիվանագետ, մի շարք երկրներում և Սուրբ Աթոռում ՀՀ նախկին` դեսպանը

80 տարեկանում կյանքից հեռացել է դիվանագետ, մի շարք երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջը:

Վիգեն Չիտեչյանը 1995-1997 թթ եղել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ապա՝ 1997-2009 թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բելգիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, Անդորրայի Իշխանությունում, Մոնակոյի Իշխանությունում, եղել է Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար։ 1997-2004 թթ. եղել է նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար։

2012 թ. փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.