Նոր սենսացիոն բացահայտումներ. Ի՞նչ են քննարկել Ջիգարխանյանն ու որդին փակ դռների հետևում.

20 տարվա ընթացքում առաջին անգամ Ջիգարխանյանը հանդիպել է իր խորթ որդու` Ստեփանի հետ, որը եկել է սկանդալային ամուսնալուծությունից հետո դերասանին աջակցելու։

Ստեփան Ջիգարխանյանը` Արմեն Ջիգարխանյանի առաջին կնոջ` Տատյանա Վլասովայի որդին «Թող խոսեն» ("Пусть говорят") հաղորդման շրջանակում ասել է, որ  ինքը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է հանդիպել հոր հետ։Նրա խոսքով` ինքը մտել է հոր աշխատասենյակ, որտեղ Ջիգարխանյանը իրեն շատ ջերմ է ընդունել։

«Նա միանգամից ինձ ասաց` տղաս, արի նստիր։ Մենք խոսեցինք կյանքից, շատ թեմաներ շոշափեցինք, ամենակարևորը` առանց տեսախցիկների», – նշել է  Ստեփանը։Դրանից հետո Ստեփանն ու Արմեն Ջիգարխանյանը  լուսանկարվել են։

«Մենք նույնիսկ լուսանկարվեցինք, թեև նա չի սիրում նկարվել։ Ասես 20 տարի չէր անցել, այլ` հինգ», – հավելել է Ջիգարխանյանի խորթ որդին։ Պատասխանելով այն  հարցին` թե ինչու էր նա ընդհատակ անցել այս ամբողջ ընթացքում, երբ  Ջիգարխանյանը հիվանդացել էր ու նույնիսկ կարող էր մահանալ, Ստեփանն ասաց։

«Այս ընթացքում իմ կյանքով էի ապրում։ Նա էր ինձ այնտեղ ուղարկել, երբ մենք բաժանվեցինք։ Նրա մեղադրանքներ էին հնչում ականջումս, իբր ես ուզում էի Ջիգարխանյանի թատրոնը խլել։ Ես որևէ մեկին մեղադրելու իրավունք չունեմ, այն էլ` առանց փաստաթղթերի, հատկապես, որ մարդն այստեղ ներկա չէ», – հավելեց Ստեփանը։

Նա հավելեց, որ չէր սպասում, որ հայրն իրեն հանդիպման կկանչի։

«Մենք ասես ընտանիք լինեինք։ Ես չեմ կարող ասել, որ Արմեն Բորիսովիչն այն մարդկանցից է, որ երեխայի հետ մանկական խաղեր է խաղում։ Նա միշտ արվեստով է տարված եղել։ Նա իր դստեր հետ էլ էր այդպես վարվում, մեզ երկուսիս էլ նույն կերպ էր վերաբերում` ինձ ու Լենային (Ջիգարխանյանի կենսաբանական դուստրը Տատյանա Վլասովայից)։ Մենք միասին էինք մեծանում, միասին հանգստյան օրերին քաղաքից դուրս էինք գնում», – ասել է Ստեփանը։




 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am