Որքա՞ն գումար է կորցրել Facebook-ի խափանման պատճառով Ցուկերբերգը

Ամերիկյան առաջատար ՏՏ ընկերությունների բաժնետոմսերը սկսել են արժեզրկվել Facebook, Instagram, WhatsApp հավելվածների համաշխարհային խափանումների պատճառով: Սրա մասին են վկայում Նյու Յորքի բորսայի տվյալները

 

Վթարից մեկ ժամ անց Facebook-ի բաժնետոմսերն էժանացել են 5.8%-ով, Twitter-ինը ՝ 6.7%-ով, չնայած այն հանգամանքին, որ ցանցը նորմալ է աշխատում, Alphabet-ինը (ընկերությունը, որին պատկանում է Google-ը)՝ 3%-ով, Amazon-ինը ՝ 2.8%-ով։ Այս մասին տեղեկացնում է Forbes-ը:

Նշվում է, որ Facebook-ի խափանման հետևանքով ընկերությունների հիմնադիր Մարկ Ցուկերբերգը արդեն 6.6 մլրդ դոլար է կորցրել: Կայքերի խափանման պատճառը չի նշվում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.