Քիչ Առաջ Վատ Լուր. մահացել է ՀՀ ԱԺ՝ պատգամավոր Աղասի Արշակյանը

Operativ.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ մահացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը:

Արշակյանը 63 տարեկան էր:

Աղասի Արշակյանը 1990 թվականին ՀՀ թիվ 47 ընտրատարածքից ընտրվել է պատգամավոր: 1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր, եղել է ԳԽ մարդու իրավունքների և ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1995-1999 թթ. զբաղվել է հասարակական-քաղաքական աշխատանքներով, եղել է Անդրեյ

Սախարովի անվան հայկական իրավապաշտպան հիմնադրամի նախագահ, «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության գործադիր քարտուղար:
1999 թվականին «Իրավունք և միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր: 1999-2003 թթ.՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական

հանձնաժողովի անդամ, «Իրավունք և միաբանություն» խմբակցության քարտուղար:
2003-2007 թթ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Ազգային Միաբանություն կուսակցության համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Ազգային Միաբանություն խմբակցության անդամ, ԱՄԿ անդամ:

Մահը վրա է հասել ինսուլտի հետևանքով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armlife.am