ՄԱԿ-ի խաղաղապահ է սպանվել

ՄԱԿ -ի խաղաղապահներից մեկը զոհվել է Մալիում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով, ևս երեքը ծանր վիրավորվել են:

 

Այս մասին «ՏԱՍՍ»-ի փախանցմամբ՝ հայտարարել է հանրապետությունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի բազմամասնագիտական ​​ինտեգրված կայունացման առաքելության ղեկավար Էլ-Գասիմ Վանը:

«Մեկը զոհվեց, երեքը ծանր վիրավորվեցին այն բանից հետո, երբ մեր խմբավորումներից մեկը պայթեցրեց ինքնաշեն պայթուցիկը», – ասել է նա: Վանեն հավելել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մալիի հյուսիսարևելյան Թեսալիտ քաղաքի շրջանում ՝ Ալժիրի հետ սահմանի մոտ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.