Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում «Higer» մակնիշի թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն։ Տուժածը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
54 համարի ավտոբուսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը և սպասարկում է Ավան Առինջ-Արարատի մարզի Նորաբաց գյուղ երթուղին:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։