Կամո Սեյրանյանը շատ լավ է հիշում Հայկոյի հետ վերջին հանդիպումը, երբ երգիչը խոսել էր կորոնավիրուսով վարակվելու մասին։
Սիրո երգիչ, դու միշտ կապրես քո երգերում․․․
Ահա այսպես է այսօր հանրությունը հրաժեշտ տալիս ճանաչված ու սիրված երգիչ, երգահան Հայկոյին: Երգչի ամենամոտ ընկերներից մեկը՝ դուդուկահար Կամո Սեյրանյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց երգչի հետ վերջին հանդիպման, նրա երազանքների, կիսատ մնացած նպատակների ու ստեղծագործությունների մասին։
«25 տարի առաջ Հայկոն դեռ հայտնի երգիչ չէր, այլ տաղանդավոր դաշնակահար։ Միասին նվագում էինք ռեստորաններում, հարսանիքներին, տարբեր միջոցառումներին։ Հենց էդ տարիներին հասկացա, որ կյանքն ինձ հիանալի ընկեր է տվել։ Որպես մարդ, որպես ընկեր Հայկոյի նմանը չկա, ամենաբարի, ամենալուսավոր տղեն էր։
Չեմ հիշում, որ մեկին թթու խոսք ասած լիներ, բոլորի խաթրով էր գնում, էլ չեմ ասում նրա տաղանդի մասին»,- ասաց Սեյրանյանը։
Նա ոչ միայն Հայկոյի ամենամտերիմ ընկերներից է, այլև գործընկերը. նրանք հիանալի համա գործակցել են։