Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո»-ն, կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Հարությունյանը։