Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Տոնոյանը կալանավորվել է 2 ամսով։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.