COVID-19-ի հարուցիչն ախտահարում է օրգանիզմի մի շարք համակարգեր, և տեսողական օրգանը զերծ չի մնում ախտահարումից։ Այդ մասին ասել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ Աննա Հովակիմյանը։
«Այս վիրուսը բերում է անոթային ախտահարումներ, ունենք նաև կուրության դեպքեր, երբ այնպիսի կարևոր անոթներ են խցանվել, որ սնուցումը վերականգնել այլևս հնարավոր չէր»,- նշել է բժիշկը։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով ախտահարումներն ավելացել են։ COVID-19-ի բուժման սխեմաներում շատ հաճախ ներառվում են հորմոններ, և դրանց երկարատև կիրառումից կարող է կատարախտը խորանալ և բարդանալ։