Այսօր՝ Ժամը 05:30-ի սահմաններում. Մահվան ելքով վրաերթ Երևանում. 71-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող կնոջը...տեղեկություններ է հաղորդում Շամշյանը

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում ՝ 2/14 հասցեի դիմաց, Երևան քաղաքի բնակիչ, 71-ամյա Թեհրան Առաքելյանը իր վարած ИЖ 27175 մակնիշի 15 SL 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող Երևանի բնակիչ, 78-ամյա Գրետա Ավագյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն տարեց կինը տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Այսօր՝ Ժամը 05:30-ի սահմաններում. Մահվան ելքով վրաերթ Երևանում. 71-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող կնոջը...տեղեկություններ է հաղորդում Շամշյանը


Նյութի աղբյուր՝ shamshyan.com