Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, առավոտվանից Shamshyan.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ արդեն երկրորդ օրն է, ինչ իրենք Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին գտնվում են անօգնական վիճակում: Shamshyan.com-ի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ «Ի՞նչ են մտածում պատկան մարմինները մեր մասին: Միայն թղթի վրա հայտարարություններ տարածելով, հարց չի լուծվում: Պահանջում ենք, որպեսզի
կտրուկ միջոցներ ձեռնարկեն ու պարտավորեցնեն վրացական և ռուսական կողմերին, որպեսզի հետևություններ անեն և վերջապես ճանապարհը ձյունից մաքրեն: Հազարից ավել տղամարդ կա, կարող են նույնիսկ մեզ ներգրավվել այդ աշխատանքներին, թող միայն բահ տան և մենք իրենց հետ հավասար ձնամաքրման աշխատանքներ կկատարենք, սակայն
ստացվում է. «էշ, մի սատկի, գարուն կգա»: Մենակ քոփի-փաստ արած տեքստեր են տարածում ժամը մեկ: Գոնե հիմա մի բան ձեռնարկեն: Հակառակ դեպքում Հայաստանից դուրս՝ Լարսի ճանապարհին մենք մեզ համարում ենք պատանդ»:
Shamshyan.com-ը փորձում է հայաստանյան պատկան մարմիններից ճշտել, թե ի՞նչ գործողություններ են կատարում մեր հայրենակիցներին այս «պատանդ» վիճակից դուրս բերելու համար:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com