Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ազգ օրաթերթի նախկին խմբագիր, ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը։ Այս մասին սոցիալական ցանցում տեղեկացրել են նրա մտերիմները։
Համլետ Գասպարյանը ծնվել է 1950 թվականին։ Եղել է Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար։ Աշխատել է Երևանի հրատարակչություններում որպես սրբագրիչ, հրատարակչական խմբագիր, եղել է Ազգ օրաթերթի խմբագիրը, Հանրային հեռուստաընկերության տնօրեն։
Lragir.am-ի աշխատակազմը խորապես ցավակցում է Համլետ Գասպարյանի հարազատներին։