Ռուսական ինքնաթիռ է կործանվել Խաբարովսկում , նախնական տեղեկություններով բոլորը զոհվել են

Այսօր սեպտեմբերի 22-ին Խաբարովսկի երկրամասում ռադարներից անհետացել է ԱՆ-26 տրանսպորտային ինքնաթիռը , որը կատարում էր տեխնիկական թռիչք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը: ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը հայտնել է նաև, որ ինքնաթիռը, նախնական տվյալներով, պատկանում է Flight Checks and Systems ընկերությանը: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ԱՆ-26- ի հետ կապն ընդհատվել է, երբ օդանավը գտնվել է Խաբարովսկ կենտրոնական օդանավակայանից 38 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում եղել է անձնակազմի վեց անդամ: ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության Մի -8 ուղղաթիռը , այս պահին որոնողական աշխատանքներ է իրականացնում Ան-26-ի կnրծшնմшն վայրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.