Ադրբեջանի Ղազախի շրջանի Խանլգար գյուղի բնակիչներից մեկը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է ականի պայթյունից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Բալա Ջաֆարլի գյուղի տարածքում: