Նախագահի օգնականի նկատմամբ մահափորձ է տեղի ունեցել

Կիևի մերձակայքում անհայտ անձինք կրակ են բացել Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի մեքենայի վրա, վարորդը վիրավորվել է։

Միջադեպը տեղի է ունեցել Լեսնիկի գյուղի մոտակայքում: Ինքնաձիգից տասից ավելի գնդակ է արձակվել շարժվող մեքենայի ուղղությամբ, երեքը դիպել է վարորդին:

Վարորդը տեղափոխվել է վերակենդանացման բաժին, նրա վիճակը ծանր է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.