Վիճաբանություն «Եռաբլուր»-ում ոստիկանների և զոհվածների հարազատների միջև. (ՖՈՏՈ)

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Այստեղ են մասնավորապես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Այստեղ վիճաբանություն տեղի ունեցավ զոհված զինծառայողների հարազատների և ոստիկանների միջև: Ավելին, ոստիկանները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկեցին զոհված զինծառայող Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին:

 

Հավելենք, որ լրագրողներին թույլ չեն տալիս յուրաքանչյուր տարվա պես առաջ գնալ եւ տեսանկարահանել ընթացքը, երբ պաշտոնյաներն այցելում եւ ծաղիկ են խոնարհում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.