Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի 1-03 շտապօգնության ծառայությունից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով հերթապահ խումբը Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխել Լալայան փողոցի թիվ 109 տան բնակիչների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող
Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Գյումրու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվել 68-ամյա Վարդիթեր, 44-ամյա Անահիտ, 27-ամյա Սմբատ, 25-ամյա Հռիփսիմե, 22-ամյա Աբրահամ և 19-ամյա Գայանե Սիմոնյանները, իսկ 7-ամյա Նաիրա և 6-ամյա Ամալյա Սիմոնյանները տեղափոխվել են Գյումրու
Ավստրիական մանկական հիվանդանոց: Թե ինչպես են շմոլ գազի հետևանքով ընտանիքի անդամները թունավորվել՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com