Yerkir.am-ը հայտնում է․
«Սեպտեմբերի 19֊ին, ժամը 18։00֊ի սահմաններում «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ։
Նրանց հետ եղած երրորդը, ով թափահարել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, դիմել է փախուստի:
Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածներին տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մի շարք քաղաքացիներ այս պահին ներկայանում են նշված բաժին՝ ցուցմունքներ և վկայություններ տալու համար»։