Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17:25-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Ռոբերտ Լ.-ն իր վարած Mercedes մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 363-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախ հատվածի հողաթմբին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: