ՌԴ ՊՆ-ն հաստատել է․ ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը

Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում հայկական դիրքերը  3 անգամ գնդակոծվել են։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակել են Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների 2 զինծառայող: Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից քննություն է անցկացվում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.