Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին՝ ըստ էության հերքելով դրանք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրաժարականի մասին լուրերի հարցը հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը։ «Քաղաքապետի պաշտոնում նշանակվելու օրվանից այդ հարցը շրջանառվում է, այս տարի լրանում է հոբելյանական 3-րդ տարին։ Ասեմ ավելին, այս տարի պասիվ է շրջանառվում այդ հարցը։ Ես այստեղ եմ, աշխատում եմ»,- ընդգծեց Մարությանը։