Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի և Հ. Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրի քաղաքի Դ. Ճարտարապետ փողոցի բնակիչ, 45-ամյա Արտուշ Երանոսյանի վարած Mercedes մակնիշի 97 AM 007 համարանիշի, Գյումրի քաղաքի Հ. Սարգսյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Նահապետ Սարգսյանի վարած ВАЗ 21140 մակնիշի 35 GD 019 համարանիշի և
Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի բնակիչ՝ 20-ամյա Արամայիս Գրիգորյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 45 ՍՍ 727 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գրիգորյանի ուղևորուհի՝ 15-ամյա Արփի Գրիգորյանը, ով հաշվառված է Գյումրի քաղաքի Լալայան փողոցում, մարմնական վնասվածքներով տղափոխվել է Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց; Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին
ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մարգարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com