ՌԴ կառավարության կայքը ԼՂՀ-ն փոխել է Ադրբեջանով

Բաքվի ԱԳՆ բողոքի նոտայից հետո՝ սեպտեմբերի 3-ին ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքի «Գնումներ» բաժնում օգտագործված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը հեռացվել է կայքից: Գտնվելու վայրը նշվում է «Ռուսաստանի Դաշնությունից դուրս», իսկ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների առաքման վայրը` «Ադրբեջանի Հանրապետություն»:

Հայաստանում «Գնումներ» բաժնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» նշումը ոգեւորություն էր առաջացրել, շատերը դա նույնիսկ կապել էին «ՌԴ քաղաքականության փոփոխության» հետ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.