Երևանի 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալվել է

Երևանի համար 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալված է. այս մասին «Լուրերին» հայտնեցին Քննչական կոմիտեից:

Դատարան միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ:

 

Ավելի վաղ դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ:

Մելինե Հակոբյանի և տնօրեն Մարինա Մալախյանի խոսակցության ձայնագրությունից պարզ էր դառնում, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին:

Տեղեկությունը տարրական դասարանում դասավանդող ուսուցչուհին հաստատել էր նաև «Լուրերի» հետ զրույցում՝ ասելով, որ կատարվածի մասին որոշել է բարձրաձայնել, երբ տնօրեն Մարինա Մալախյանը արդեն աշխատավարձի 50 տոկոսն է պահանջել:

Փաստի առիթով հարուցված է քրեական գործ՝ կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության մասին հոդվածներով

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.