Զբոսաշրջության կոմիտեն անդրադարձել է Գառնիի տաճարում անցկացված փակ միջոցառմանը

Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիի տաճարում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենիապրես»-ը, այս մասին ասվում է Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջում:

«Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար»,- հայտնում է կոմիտեն։

Սեպտեմբերի 4-ին բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր հայտնում էին, որ Գառնիի հեթանոսական տաճարը փակ է եղել զբոսաշրջիկների համար՝ այնտեղ անցկացվող հարսանիքի պատճառով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.