«Խորին ցավակցություններս Սեյրան Օհանյանին...». Արգիշտի Կիվիրյան

Նոր իջնում էի Հանրապետության փողոցով, եւ Հանրապետության-Տպագրիչներ խաչմերուկում դեմքիս թռավ մի բավականին էքստրավագանտ տիկին, որը փողոցային վերջին բառապաշարով ու հայհոյանքներով փորձում էր պարզել, թե ինչու եմ ես իրեն անվանում դոկտոր Ռուզիկ, այն պարագայում երբ ինքը Ռուզաննա Գուրգենովնան ա, տո բիշ, Սեյրան Օհանյանի կինը։

Անկեղծ ասած բացի քմծիծաղից իր պահվածքը ոչինչ չէր առաջացնում, առավել եւս երբ տիկինը չգիտես խի փորձում էր հանել կոշիկը հավանաբար այն նույնպես նվաստիս դեմ կիրառելու համար՝ դե իրր վերջին կլիպից հետո ակնհայտ է որ տիկինը հնդկական սերիալներում կիրառվող հնարքների մեծ գիտակ ու սիրահար է։

Գլոբալ առումով ես ու այդ խաչմերուկում կանգնած տաքսիստները ուղակի մի լավ զվարճացանք, ու դե ձյաձի բառերի գիտելիքների պաշարը ավելացավ բավականին էքստրավագանտ հայհոյանքների մասին նոր գիտելիքներով։ Կցանկանամ հատուկ ընդգծել իրեն ուղեկցող երիտասարդի, հավանաբար կամ վարորդն ու կամ թիկնապահը, շատ սթափ պահվածքը, որը շատ օպերատիվ կերպով կարողացավ հավաքել տիկնոջը դեպքի վայրից՝ հավանաբար սա իր համար առաջն նման իրավիճակը չէր…

P.s. Խորին ցավակցություններս Սեյրան Օհանյանին…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.