Քիչ Առաջ. Նոր Բացահայտումներ «Երևան Սիթիում» դանակահարված տղամարդու ինքնությունը պարզվել է...

«Փաստիֆո»-ի տեղեկություններով՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում դանակահարության հետևանքով սպանված մարդը 1957 թ. ծնված Լևոն Ասատրյանն է:

Նախնական տվյալներով՝ տղամարդը սուր կտրող ծակող գործիքով վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում: Նա «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող շուկայում զբաղվում է պտուղ-բանջարեղենի վաճառքով, իսկ վիճաբանությունը ծագել է ապրանքի քաշի պատճառով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով ճանապարհին մահացել է:  

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.aysor.am