Նոր մանրամասներ. Արարատում խոշոր վթարի հետևանքով վիրավորներից մեկին վիրահատում են

Այսօր Գետազարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածներից 14 հոգի նախնական հետազոտություն է անցնում «Արտաշատի բժշկական կենտրոն»-ում: Նրանցից 1-ը վիրահատվում է: Եվս 16 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջիններս հոսպիտալացվել են 12 բաժանմունքում, 4-ը` վերակենդանացման: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «FAV» մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

ՃՏՊ-ի հետևանքով 18 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։ Տուժածներից 14-ը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.