Թուրքիայում նոր անտառային հրդեհներ են բռնկվել

Թուրքիայում նոր անտառային հրդեհներ են բռնկվել, այս անգամ Դերսիմի նահանգում։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենիապրես»-ը, հղղում անելով զլմ-ների՝  «Էրմենիհաբեր»-ը: 

Դերսիմի Հոզաթ շրջանում 13 օր շարունակվող հրդեհը մարելու համար գործի են դրվել ուղղաթիռներ, ինչից հետո հրդեհը մասնակիորեն վերահuկnղության տակ է առնվել։ Բայց միաժամանակ նոր օջախներ են բռնկվել Օվաջըքում։ Երեկոյան ժամերին հրդեհաշիջման աշխատանքները հшրկшդրшբшր դադարեցվել են, իսկ քամին էլ ավելի է բnրբnքել հրդեհը։ Բինգյոլի Յայլադերե շրջանի Չըքան և Սարըթոսուն գյուղերի մերձակայքում բռնկված անտառային հրդեհները նաև քամու ազդեցությամբ արագությամբ տարшծվելով հասել են բնակավայրեր՝ վնшuելnվ նաև էլեկտրական լարերը։ Բինգյոլի ՏԻՄ մարմինների տեղեկացմամբ՝ առայժմ հաջողվել է վերահuկnղության տակ առնել միայն Չըքան գյուղում բռնկված հրդեհը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.