Քիչ Առաջ. «Խաչատուրովը էրեխուս նկարը նայելով ասաց՝ ես սրանց․․․ գնդակահարելով կեթամ». Տեսանյութ.

«Սա էլ արդեն երկրորդ անգամ դատախազը արհամարել էր դատարանին ու չէր ներկայացել դատավարությանը»,- «Առաջին լրատվական»-ի  հետ  զրույցում  տեղեկացրեց սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, որի որդու սպանության գործը կասեցումից հետո  վերաբացվել է։

Վերջինս կարծում է, որ դատական նիստերը միտումնավոր են ձգձգվում․ հաջորդ դատական նիստը նշանակվել է 2018թ-ի հունվարին 23-ին։

«Դատավորը չքննեց գործը՝ ասելով, որ դատախազը պետք է բացատրություն տա, թե ինչու նիստերին չի ներկայանում, իսկ դատախազը  բացարձակապես  ոչ մի հիմնավորում չի ներկայացրել  իր բացակայությունների վերաբերյալ։

Կարծում եմ, որ դիտմամբ  են սենց  անում, որ տեսնեն, թե 2018թ-ին ինչ փոփոխություններ կլինեն  դատական օրենսգրքում, որ դրանով էլ հենց առաջնորդվեն նման գործերի ժամանակ։

Երբ որ Խաչատուրովը իմ երեխու վնասվածքներով նկարները տեսավ, ասեց՝ վայ, ես սրանց ինչն եմ ասել, էս ինչ են արել ,  գնդակահարելով կեթայի, եթե իմ երեխուն սենց արած լինեին․ հիմա ես եմ նույնը ասում, որ ես էլ եմ նույն քայլին դիմելու, եթե արդար որոշում չկայացվի, եթե նորմալ քննություն չտարվի ու եթե մեղավորը չպատժվի»,-ասաց  Գոհար Սարգսյանը։

Որդեկորույս մայրերն այսօր կրկին  հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, սակայն այս անգամ ևս կառավարությունից որևէ մեկը  չեկավ նրանց հետ հանդիպման։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am