Իրանական արձագանք Գորիս-Կապան ճանապարհի փակմանը

Ինչպես հաղորդում է IRIB գործակալությունը, հղում կատարելով Իրանի մաքսային ծառայության ներկայացուցչի հայտարարությանը, Իրանի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհը արգելափակվել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից։

«Համաձայն որոշ վարորդների կողմից ստացված տեղեկությունների, Հայաստան մտնող Գորիս-Կապան ճանապարհի մի հատված արգելափակվել է ադրբեջանական զորքի կողմից», ասել է Իրանի մաքսային ծառայության ներկայացուցիչ Սայեդ Ռուհոլա Լաթիֆին։

«Ասում են, որ այս առիթով Երևանի և Բաքվի պաշտոնյաների միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ առավոտյան», ավելացրել է նա։

Լաթիֆին ընդգծել է, որ մինչ Արևելյան Ադրբեջանի (Իրանի ՀՀ-ին սահմանակից օսթան․- խմբ) Նորդուզի սահմանը հատելը, ուղևորները և բեռնատարների վարորդները պետք է համոզված լինեն, որ Հայաստանում ճանապարհները բաց են։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.