Կոտայքի մարզի Նոր Գեղիի սկզբնամասում օգոստոսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում, միմյանց են բախվել համագյուղացիների կողմից վարած «Iveco» և «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Mercedes Benz»-ի վարորդը և ուղևորը (վերջինս՝ ծնված 20.11․2004թ.), մահացել են տեղում, իսկ նույն ավտոմեքենայի մյուս երկու ուղևորները՝ ծնված 07․03․2006թ. և 24․10․2007թ., տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է՝ գիտակցության չգալով։
«Արմենիապրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ. նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղեգոտում։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: