Արտակարգ դեպք Հենց այս պահին Թեժ լարված իրավիճակ հիվանդանոցում... հարսանյաց սրահից 7 հարսանքավորներ տեղափոխվել են հիվանդանոց.

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Մարտունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝

հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Վարդենիկ գյուղի բնակիչներ, 49-ամյա Մարինե Հովհաննիսյանը, 49-ամյա Ռոզա Պետրոսյանը, 43-ամյա Լուսինե Քոչարյանը, 47-ամյա Արմենուհի Քոչարյանը, 43-ամյա Սեդա Բալինյանը, 34-ամյա Արևհատ Աբրոյանը և Երանոս գյուղի բնակիչ, 42-ամյա Ռիփսիկ Փաշոյանը: Պարզվել է, որ նրանք իրենց գյուղում գործող

«Իշխանավանք» ՍՊԸ- ին պատկանող հարսանյաց սրահից են տեղափոխվել հիվանդանոց և թունավորվել են սրահի խոհանոցում ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com