Oգոսոտսի 19-ին Ծիծեռանակաբերդի խճուղում նոր կառուցված կամրջի հարևանությամբ ճանապարհի մոտ 30 մետր հատվածում փլուզում է տեղի ունեցել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Պարզվել է, որ փլուզվել է մայթեզրը, որի հարևանությամբ ինչ-որ կազմակերպություն շինարարական աշխատանքներ է իրականացնում։
Փրկարարաները սահմանազատել են տարածքը։ Ողջ գիշեր նշված հատվածում ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, կա վտանգ, որ հնարավոր է՝ որոշ հատվածում փլուզումը շարունակվի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս պահին էլ պարեկները նշված հատվածում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։