Հաղորդավար, սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը հանդես է գալու նոր «Երդում» հեռուստաերիալով, որում ստանձնել է պրոդյուսերի և սցենարիստի դերը:
Դեռ պարզ չէ, թե ինչի մասին է լինելու հեռուստասերիալը, բայց որոշ սերիաների համար նկարահանումները տեղի են ունեցել Թուրքիայում, սակայն այդ փաստը միանշանակ չի ընդունվել որոշ օգտատերերի կողմից՝ թողնելով բացասական մեկնաբանություններ, երբ իմացել են, որ նրանք նկարահանման են մեկնել հենց Թուրքիա:
Ինստագրամյան օգտատերերից մեկը գրել էր.
«Եթե իրոք մեկնում եք Թուրքիա, ապա ամո′թ ձեզ»:
Պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը դեռ չի պարզաբանել, թե ինչու են նկարահանումները անցկացրել հենց Թուրքիայում:
Սցենարիստը իր ինստագրամյան էջի սթորի բաժնում ներկայացրել է «Երդում» հեռուստաերիալի դերասանական կազմը, որից պարզ է դառնում, որ սերիալում նկարահանվելու է նաև Մարիամ Մելիքյանը, ով երկար տարիներ է ինչ չի երևում հեռուստաէկրաններին, հավելենք նաև, որ դերասանուհին ամուսնու հետ երկար ժամանակ է ինչ տեղափոխվել է Թուրքիա:
Դերասանուհի Մարիամ Մելիքյանը նույնպես այս լուրով կիսվել էր իր հետևորդերի հետ ինստագրամի սթորի բաժնում, որտեղ հետևորդները մեծ ուրախություն էին հայտնել դերասանուհուն՝ վերջինիս կրկին հեռուստաէկրաններին տեսնելու համար: