Բաքվից սկսած՝ Ատրպատականի, Շաքիի, Շիրվանի, ամբողջ «Հայոց Արևելից Կողմանց», այսինքն՝ Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան նահանգների տարածքները՝ բոլորը եղել են հայկական, խոսել թուրքական որևէ տարրի մասին մինչև 11-րդ դարը ուղղակի ծիծաղելի է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքների վերաբերյալ բացահայտ կեղ-ծիք են և մանիպուլյացիա՝ տարածաշրջանը թուրքական-ադրբեջանական ներկայացնելու նպատակով: «Արմենիապրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ մեկնաբանելով Քարվաճառում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները Հայաստանի սուվերեն տարածքների՝ Սյունիքի, Սևանի և Վարդենիսի մասին:

 

Պատմաբանի խոսքով՝ Ալիևը ասում է, թե իբր Սյունիքը, Սևանը, Վարդենիսը, Երևանը «պատմական ադրբեջանական հողեր են», մինչդեռ նախ՝ ներկայիս Ադրբեջան կոչվող հանրապետության տարածքը ոչ մի կապ չունի պատմական Ատրպատականի՝ Իրանի հյուսիսային շրջանների հետ, որից թուրքերը պարզապես գողացել են անվանումը՝ 1918 թ. այդ արհեuտшծին պետությունը ստեղծելիս:

Եվ երկրորդը, մինչև 14-15-րդ դդ., երբ տարածաշրջան ներթափանցեցին թուրքմենական ցեղերը, և առավել ևս՝ մինչև 11-րդ դ., երբ առաջին անգամ տարածաշրջանում հայտնվեցին սելջուկ-թուրքերը, մեր տարածաշրջանում՝ ներառյալ Արևելյան Հայաստանը, Վրաստանը, Արևելյան Անդրկովկասը և Հյուսիսային Իրանը, թուրքական որևէ տեղանվանման կամ թուրքական տարրի մասին խոսելը պարզապես ծիծաղելի է:

 

«Ուրեմն, Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքից սկսած՝ Ատրպատականի, Շաքիի, Շիրվանի, ամբողջ «Հայոց Արևելից Կողմանց», այսինքն՝ Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան նահանգների տարածքները՝ բոլորը եղել են հայանուն և հայաբնակ ու հայկական, որտեղ խոսել թուրքական որևէ տարրի մասին մինչև 11-րդ դարը ուղղակի ծիծաղելի է», – ընդգծեց Աշոտ Մելքոնյանը:

Պատմության ինստիտուտի տնօրենը իր այս պնդումը հիմնավորում է պատմական այն հայտնի փաստերով, որ մինչև 14-15-րդ դդ., երբ Արևելյան Հայաստան և Արևելյան Անդրկովկաս ներթափանցեցին թուրքմենական ցեղերը, առավել ևս՝ մինչև 11-րդ դարը, երբ առաջին անգամ մեր տարածաշրջանում հայտնվեցին թյուրքական ցեղերը՝ ի դեմս սելջուկ-թուրքերի, որևէ թուրքական տեղանուն այս տարածաշրջանում չի եղել:

 

«Հատուկենտ թուրքեր տարածաշրջանում հայտնվել են միայն 9-րդ դարում, երբ արաբները վարձել են թուրք վшրձկшն-զինվnրшկшնների, որոնց թվում էր, օրինակ, հայտնի զnրшվшր Բուղան, որը 9-րդ դ. կեսերին արշավեց Հայաստանի շրջաններով՝ Վասպուրականով, Սյունիքով և Արցախով և ծшնր պարտություն կրեց հատկապես Արցախում՝ Քթիշ ամրոցում (854 թ.) Եսայի Աբու Մուսե իշխանից», – հավելեց մասնագետը:

«Ընդհանրապես Արևելյան Հայաստանի և Արևելյան Անդրկովկասի տեղանունների թուրքացման գործընթացը սկսվել է 14-15-րդ դդ., երբ թուրքմենական ցեղերը այստեղ հաստատեցին իրենց տիրապետությունը: Օրինակ, Հյուսիսային Իրանի տարածքի իրանախոս բնակչությունը աստիճանաբար դարձավ թուրքախոս: Թեպետ այդ թուրքախոս բնակչությունն էլ հետագայում՝ 15-րդ դարի վերջին, կյանքի կոչեց իրանական Սեֆյան պետությունը: Սեֆյանները, լինելով պարսիկ, թուրքախոս էին: Եվ, բնականաբար, այս երևույթը նկատվեց նաև Արևելյան Հայաստանի տարածքում: Բայց դա բացարձակապես չի նշանակում, թե դրանից առաջ այդ տեղանունները հայկական չէին: 14-15-րդ դդ. առաջ, առավել ևս՝ 11-րդ դ. առաջ, որևէ թուրքական տեղանուն այս տարածաշրջանում չէիք կարող գտնել», – ասաց Մելքոնյանը:

 

Պատմաբանը նաև նկարագրեց, թե ինչպես է տեղի ունեցել տեղանունների թուրքացումը նշված ժամանակաշրջանում՝ քnչվnրներին հատուկ պարզունակ ոճով և նրանց ցածր մտավոր կարողություններին համապատասխան. «Թուրքերը ինչպես որ տեսնում էին տվյալ տարածքը, այդպես էլ կոչում էին: Ասենք, եթե պղտոր ջուր էր լինում՝ «Կարա-Սու» էին անվանում, կամ երեք եկեղեցի էին տեսնում՝ դառնում էր «Ուջ Քիլիսե», տեսնում էին չորս եկեղեցի՝ դառնում էր «Դորտ Քիլիսե», և այդպես շարունակ»:

«Այնպես որ, այն, ինչ այսօր ասում է Ալիևը, բացահայտ կեղ-ծիք է և մանիպուլյացիա՝ տարածաշրջանը թուրքական-ադրբեջանական ներկայացնելու նպատակով», – եզրակացնում է Աշոտ Մելքոնյանը:

 

Քաղաքակիրթ աշխարհը և այդ թվում՝ գիտական հանրությունը, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով, շատ լավ գիտի այդ ամենը և հասկանում է, որ ադրբեջանական պատմագրությունը ամբողջությամբ կեղ-ծվшծ է և իրական գիտության հետ որևէ կապ չունի: Բայց այլ հարց է, որ Ադրբեջանը, գործի դնելով իր ֆինանսական միջոցները, տարածում է այդ կեղ-ծիքները ամբողջ աշխարհով մեկ այն հաշվարկով, որ «եթե սուտը 100 անգամ կրկնես՝ այն կարող է ճշմարտություն թվալ»:

«Համենայնդեպս, կարծում եմ, որ քաղաքակիրթ աշխարհի մեծագույն մասը, մասնավորապես նկատի ունեմ Եվրոպան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը՝ իրենց մտավորական շրջաններով և մասնագիտական հանրություններով հանդերձ, շատ լավ գիտեն իրական պատմությունը: Երբ առիթ է ներկայանում, օրինակ՝ ռուսաստանցի մտավորականները, միշտ ասում են, որ ծիծ-шղելի է խոսել ադրբեջանական հնագույն մշակույթի մասին, որովհետև դա շինծու, թուրքացած իրանական էլեմենտի հիմքի վրա Արևելյան Անդրկովկասում ստեղծված կե-ղծ մշակույթ և էլ չեմ ասում՝ նաև քաղաքական հանրույթ՝ ի դեմս այսպես կոչված Ադրբեջանական Հանրապետության», – ընդգծեց զրուցակիցը:

 

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ ադրբեջանցիները և Ադրբեջան կոչվող պետությունը այսօր ինքնության փնտրտուքի մեջ են, քանի որ գրպանել են իրենց գրեթե բոլոր հարևանների՝ հայերի, վրացիների,լեզգիների, իրանցիների և նույնիսկ ցեղակից թուրքմենների պատմությունն ու մշակույթը: Եվ այդ խшռնшշփnթը այն աստիճանի шնհեթեթnւթյшն է հասել, որ մի կողմից իրենց համարում են կովկասյան Աղվանքի ժառանգներ, այսինքն՝ տեղաբնիկներ, մի կողմից՝ հնդեվրոպական, մյուս կողմից էլ՝ թուրքալեզու, որովհետև արյունակից են միջինասիական ժողովուրդներին և օսմանյան թուրքերին:

Մեր հարցին՝ ո՞րն է ադրբեջանցիների ճիշտ ինքնանվանումը, պատմաբանը պատասխանեց՝ «կովկասյան թաթարներ»: Եվ ավելացրեց. «թաթար» իմաստով նշանակում է «քnչվnրներ»:

 

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ ինչպես Ալիևի uшնձшրձшկ հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի», Սևանի, Երևանի, հիմա էլ՝ Վարդենիսի մասին, այնպես էլ առհասարակ Ադրբեջանի шգրեuիվ և ռшզմшտենչ վարքագիծը սահմանին պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան և Ադրբեջանը, օգտվելով 44-օրյա պшտերшզմnւմ արձանագրած հաջողություններից, կարծում են, թե հիմա ամենահարմար պահն է պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելու համար:

Սակայն Պատմության ինստիտուտի տնօրենը եկել է այն եզրակացությանը, որ Հայաստանի Հանրապետությունից բացի՝ տարածաշրջանում կան նաև այլ զnրեղ ուժեր, մասնավորապես՝ Իրանը և Ռուսաստանը, որոնց ամենևին էլ ձեռնտու չէ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»՝ անկախ նրանից, թե ինչ են դրա տակ հասկանում Բաքուն և Անկարան:

«Զանգեզուրից 1921 թ. հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհի հեռանալուց հետո խորհրդային պետության ձեռքը ոչ ոք չէր կարող բռնել, եթե նա որոշեր Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին: Եթե չարեց, ուրեմն հասկանում էր, որ այդ հայկական սեպը պանթուրքիզմի ճանապարհին ամենամեծ խnչընդnտն է», – եզրափակեց Մելքոնյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.