Ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները օգոստոսի 17-ին ձերբակալել են Սյունիքի մարզի Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին:

«Արմենիապրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

«Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափով յուրացում կամ վատնում): Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով): Այս պահին գործը քննչական կոմիտեում է, սպասում ենք քննիչների որոշումներին»,- ասաց Թադևոսյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.