Նոր Բացահայտումներ. ահա թե ինչն է եղել Դավիթաշենում երիտասարդի կյանք խլած պայթյունի պատճառը.

Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում օգոստոսի 2–ին արկի պայթյունի դեպքով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել տանտիրոջը:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Մարտիրոսյանը Սովետաշենի գերեզմանատան հարակից տարածքից ձեռք է բերել և իր բնակարանում պահել ռազմամթերք: Մարտիրոսյանը ռազմամթերք հանդիսացող 122 մմ տրամաչափի արկն առանց հսկողության թողել է տան հետնամաս տանող

միջանցքում՝ հիշյալ մասում թողնելով արկը մասնատելու համար օգտագործված էլեկտրական սղոցը(բոլգարկա): Այն նկատել է տան բակ այցելած Նիկոլ Եփրեմյանը և վերջինիս կողմից ձեռքի էլեկտրական սղոցի գործադրմամբ հիշյալ արկը մասնատելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով Եփրեմյանին անզգուշությամբ պատճառվել է մահ:

Ռոբերտ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գրավով ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 2-ին՝ Ռ. Մ.-ին պատկանող Դավիթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում: Պատահարի հետեւանքով երկու մարդ է տուժել՝ Նիկոլ եւ Աշոտ Եփրեմյանները: Տուժածներից 32-ամյա Նիկոլ Եփրեմյանը հիվանդանոցում մահացել է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ news.am