5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Օգոստոսի լույս 16-ի գիշերը 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի հարավի Սամցխե Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանում: Այդ մասին ասված Է հանրապետության Սեյսմիկ դիտազննման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության տվյալներով՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Նինոծմինա քաղաքից 24 կիլոմետր եւ Սամեբա գյուղից 7 կիլոմետր հեռավորության վրա: Օջախն ընկած Է եղել 7 կիլոմետր խորությունում:

Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 05:44-ին (համընկնում Է Երեւանի ժամանակի հետ): Մի քանի րոպե անց այդ նույն կետում տեղի Է ունեցել 3,2 մագնիտուդով կրկնական երկրաշարժ: Առաջին եւ երկրորդ երկրաշարժի ժամանակ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.