Այսօր եղանակային կտրուկ տատանումների հետևանքով նաև կարկուտ է տեղացել Վարդենիսում։ Ինչպես «Արմենիապրես»-ին տեղեկացրին Վարդենիսից է, որ ավելի քան 20 րոպե է, ինչ կարկուտ է գալիս ու դեռ չի դադարում, ինչի հետևանքով արդեն լուրջ վնասներ են կրել գյուղացիները։ Կարտոֆիլի բերքն ամբողջությամբ հավասարվել է հողին, կոտրվել են ջերմոցների ապակիները։