Առնվազն 22 մարդ է տուժել ՌԴ Վլադիմիրի մարզում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՆԳՆ տարածաշրջանային վարչությանը։ Տուժածներից 16-ը տեղափոխվել են բուժհաստատություններ։
Վթարը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 3։15-ի սահմաններում, М-8 դաշնային ավտոճանապարհի 97-րդ կմ-ում։ Յարոսլավլից Մոսկվա ուղևորվող Neoplan ավտոբուսը մխրճվել է կիսակցորդիչով MAN բեռնատարի մեջ։
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Ոստիկանները պարզում են տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները։